ՀԱՆԵ´Ք, ՀԱՆԵ´Ք
Հանեք Նիկոլ Փաշինյանի ու քպ-ականների էջերից ճանապարհաշինարարության ու մանկապարտեզ-դպրոցների լուսանկարները, ու տակը բովանդակություն չի մնա: Սրանց մոտ միշտ լավ է ստացվում հարկատուների փողերի հաշվին արածը հենց հարկատուների վրա ծախելը:
Հա, մեկ էլ թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին»: Ասենք նախկին կամ ներկա նախարարները մեր մարզիկների աշխատանքի ու տառապանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները պարտադիր պետք է սեփականաշնորհեն, երբ իրենց արածն ընդամենը հարկատուների փողով իրականացրած աջակցություն է, ոչ ավելի:
Ի՞նչ բարոյականությամբ ես քեզ իրավունք վերապահում փիառվել, երբ տապալել ես հայկական ֆուտբոլը, մերժել ես շախմատի ոլորտում հայկական հաջողությունները, դրանց մասին չհիշատակելով անգամ դպրոցական դասագրքերում: Հիմա էլ շախմատը քիչ-քիչ փոխարինում են ծանրամարտով:
Հորդորս է մեր մարզիկներին՝ ինչքան հնարավոր է հեռու մնացեք ու մի´ թաթախվեք քաղաքական կենդանիների հետ:
Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր, հրապարակախոս