Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»

01/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Քաղաքապետարանից հայտնում են, որ պետերբուրգցի գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Պիսկարյովյան հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Լենինգրադի պաշարման զոհերի հիշատակին: Այս հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների եղբայրական գերեզմանները: Քաղաքապետ Հայկ Մարությանը և երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Պիսկարյովյան հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին: 

Այնուհետև ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` Սմոլնիում կայացել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի ղեկավարների պաշտոնական հանդիպումը:

Կարևորելով երկու քաղաքների միջև համագործակցության շարունակականությունը՝ քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովը նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Կողմերը նաև փաստել են, որ ստորագրվող փաստաթուղթը նոր որակ կհաղորդի երկու քաղաքների միջև գործնական ծրագրերի իրականացմանը:

«Վստահ եմ, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը «Ճանապարհային քարտեզ»-ի շրջանակում էլ ավելի կընդլայնեն գործընկերային հարաբերությունները: Իսկապես, կա լայն դաշտ գործակցություն ծավալելու քաղաքաշինության, սոցիալական, առողջապահության, կրթության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում«,- նշել է քաղաքապետ Մարությանն ու նահանգապետ Բեգլովին հրավիրել է փոխադարձաբար այց կատարել Երևան:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել է, որ այցը լավագույնս կծառայի երկու քաղաքների միջև կապերի ամրապնդմանը և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ կհաղորդի:

«Մենք, ըստ էության, այս փաստաթղթով նոր թափ ենք հաղորդում եղբայրական երկու քաղաքների միջև առկա համագործակցությանը, որը, համոզված եմ, նոր հեռանկարներ է բացելու քաղաքային տարբեր ոլորտներում առարկայական ծրագրեր իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգը համարվում է հայ հոգևոր մշակույթի ռուսական կենտրոններից մեկը և, օգտվելով առիթից, ուզում եմ առանձնակի կարևորել նաև տեղի հայ համայնքի մեծ ներդրումը քաղաքի զարգացման գործում»,- նշել է նահանգապետ Բեգլովն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունների առևտրատնտեսական կապերի զարգացման գործում, կարևոր դեր կխաղա Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան և Երևանում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցի կառուցումը:

Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համագործակցության հնգամյա ծրագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երկու քաղաքների միջև ստորագրել են 2021-2025թթ. համագործակցության «Ճանապարհային քարտեզը»:

Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվել են 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր կիրականացվեն առևտրատնտեսական ու գիտատեխնիկական կապերի ընդլայնման, ինչպես նաև մշակութային ոլորտներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան. ափսոս

Հաջորդ գրառումը

Ո՞վ է դատավոր Տիգրան Սիմոնյանը, ով կալանավորեց Աշոտ Մինասյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ է դատավոր Տիգրան Սիմոնյանը, ով կալանավորեց Աշոտ Մինասյանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական