Վթարային ջրանջատում` Երևանում և Կոտայքի մարզում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` Դ. Մալյան 1-30 համարների.
Երևանի Ավան վարչական շրջանի՝ Խուդյակովի 68, 68/1, 70, 84/1, 84/2, 84/3 համարների, Ավան 3-14 փողոցների,
Կոտայքի մարզի Առինջ գյուղի՝ Մ. Մկրտչյան 1-12 փողոցների: