Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեք տարի առաջ այս օրը մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում. Արփինե Հովհաննիսյան

02/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Անկեղծություն- մաս 2

Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը:

Երեք տարի առաջ` մայիսի 1-ին, ազգակործան պատուհասի ընտրության օրն էր Ազգային ժողովում ու եթե դուք գիտեք` ինչ էր կատարվում փողոցներում, ապա ես գիտեմ` ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում: Իմ հետ ճանապարհ անցած մարդիկ, գործընկերներ, ինձ թվացյալ լավ վերաբերվող մարդիկ արյունոտ ու ատելությամբ լեցուն աչքերով ու հայացքով նայում էին ինձ, դա այն դեպքում, երբ նորմալ սովորական մարդկային հարաբերություններ ունեինք նրանց հետ, իրենց որևէ վնաս չէի տվել:

Դահլիճում իշխում էր ատելությունը, թևածում աղետի ուրվականը, սփռված էր չարություն ու դառնություն: Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել:

Այդ օրն առաջին անգամ չընտրեցի պատերազմ բերողին: Ու երեք տարի առաջ այս օրը` նա պատերազմն ուղարկեց մեր տուն` մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում: Ծայրահեղ բարդ էր դեմ գնալ մարդկանց կամքին, հատկապես որ ի տարբերություն փողոցային պատուհասի, նրանք ընդամենը արդարություն ու լավ կյանք էին որոնում: Հատկապես որ շատերի ասածների մեջ կար տրամաբանություն ու ապրած բարդություններ: Բայց ես դեմ գնացի ոչ թե մարդկանց, այլ անհամաձայնությունս արտահայտեցի նրանց խաբող ու մոլորեցնողին: Ու հասունացա: Այդ հասունությունը ինձ տվեց ընկերներ, տվեց անցած ուղի, որով հպարտանալ չեն կարող տասնյակ տարիներ քաղաքական դաշտում գտնվողները, գուցե դա մյուսների թերությունը չէ, բայց իմ առավելությունն է: Քաղաքականության մեջ գնահատեցի սկզբունքայնությունը, սովորեցի տարանջատել փուչիկ քաղաքական գործիչներին իրականներից, տեսա նիկոլի բերած քաղաքական աղանդավորության ու քաղաքական կռապաշտության ծաղկումը, թեև այդ արատը համատարած է:

Հետևություններ արեցի… շատ կուզենայի, որ քաղաքացիները կարողանան տեսնել ու գնահատել այն առաջնորդներին, ովքեր ունակ են ազնիվ լինել, ունակ են գնահատել այլ ոչ օգտագործել իրենց թիմակիցներին, ունակ են բաց կերպով խոսել իրենց սխալների մասին ու դա չհամարել թուլություն: Շատ դասեր եմ քաղել այս ամենից, բայց ամենակարևորը` կուռքեր ու ֆետիշներ չունենալ, կարողանալ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ լինել ու դա արտահայտել` ինչ էլ դա քեզ համար արժենա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Արցախում 75 ծրագիր է կյանքի կոչել

Հաջորդ գրառումը

G-7 խմբի երկրների արտգործնախարարները Լոնդոնում կքննարկեն գլոբալ սպառնալիքներին դիմակայելու հնարավորությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025
Նորություններ

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խուզարկություններ դաշնակցականների տներում. բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

10/07/2025
Նորություններ

8 զինծառայողները ճանաչվել են տուժող. նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ

09/07/2025
Հաջորդ գրառումը

G-7 խմբի երկրների արտգործնախարարները Լոնդոնում կքննարկեն գլոբալ սպառնալիքներին դիմակայելու հնարավորությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Վատ ղեկավարները պատժում են նրանց, ովքեր սխալներ են գործում: Բայց ամենավնասակար ու թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են...

ԿարդալDetails

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025

Խուզարկություններ դաշնակցականների տներում. բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական