Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Աշխատանքային խմբի կազմն է.
Ա. Թումանյան ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
Ա. Հովսեփյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Պապյան ՀՀ ՏԿԵ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար)
Ե. Վարդանյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Քոչինյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Է. Մարտիրոսյան Ռ. Յարալյան «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ
Ս. Միլեթբաշյան Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ):