ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել Yerevan.today

116

Մի խումբ մասնագետներ Yerevan.Today-ին են փոխանցել փաստեր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողությունների վերաբերյալ։ Մեզ ուղարկված հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մենք մամուլում  ահազանգել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, այժմ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը դոկտորական ատենախոսություն պաշտպանում է ակնհայտ օրինախախտումներով` շրջանցելով նաև նոր, բարդացված կարգը:

Ցավոք, մեր ահազանգը պատկան մարմինների կողմից ուշադրության չարժանացավ, ընդհակառակը` 2020թ․ փետրվարի 5-ին տեղի ունեցավ Հ. Հովհաննիսյանի դոկտորականի «փայլուն» պաշտպանությունը:

Կից ձեզ ենք ներկայացնում Հ. Հովհաննիսյանի դոկտորականի <<փայլուն>> պաշտպանության միայն բառացի, տառացի  պլագյատները` գրագողությունները:

Դրանք անիմաստ ենք համարել ուղարկել ԲՈԿ, քանի որ այդ կառույցի այդ ժամանակվա ղեկավար, կայքերի սուպերաստղ  Սմբատ Գոգյանը Հովհաննես Հովհաննիսյանի մտերիմ ընկերն է, իսկ երկուսն էլ ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի մոտ ընկերներն են, հետևապես, համոզված էինք, որ գրագողությունների փաստերին ընթացք չէր տրվելու: Կարծես Գոգյանը մի բան գիտեր, դրա համար էլ հրաժարական ներկայացրեց, բայց տեսնելով, որ ահազանգ չկա, իր ընկեր Հովիկին՝ ֆալշ թեզի դիմաց հունիսի 1-ին շնորհեց դոկտորի գիտական աստիճան։ Հիմա հոգ չէ, թե ինքը հրաժեշտ կտա պաշտոնին։ Գոգյա’ն, եթե այդքան ազնիվ ես և բարձրաձայնում ես ուրիշների  գրագողություննեը, այս մեկը չպիտի անտեսես ու լռես։ Սա անում ենք այն համոզմունքով, որ հեղափոխական օրինականությունը գերակայի մեր երկրի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գիտության մեջ, ու Հայաստանում այլևս ոչ ոք չհանդգնի կեղծ ատենախոսություն պաշտպանել։

Մինչև Հ. Հովհաննիսյանի գրագողությունները ներկայացնելը, հակիրճ տալիս ենք նաև նրա դոկտորականի շուրջ մեր վերլուծական եզրահանգումները.

  1. Առաջին գլխում չի ներառվել մի ամբողջ կարևորագույն ժամանակահատված` IV դարի I կեսը, ընդհուպ մինչև այդ դարաշրջանի 50-ական թվականները, որով խախտվել է ատենախոսության ժամանակագրական շաղկապվածությունը: Այնինչ քրիստոսաբանական հիմնահարցերում դա ամենալրջագույն ժամանակահատվածն է, երբ սկզբնավորվել է քրիստոնեական դավանանքի առանցքը` Սուրբ Երրորդությունը: Դա չի ներառվել ոչ թե այն պատճառով, որ էլ ավելի չմեծանա ատենախոսության` առաց այդ էլ չափից դուրս շատ մեծ ծավալը, այլ նրա համար, որպեսզի չերևա, ինչպես մյուս պլագյատներում, Ա. Քալաշյանը: Վերջինս հիշյալ ժամանակաշրջանի մասին շուրջ մեկ տասնյակ հոդվածների հեղինակ է:
  2. Պլագյատը ոչ միայն Ա. Քալաշյանի երեք հոդվածներից է, այլև, թարգմանաբար, ռուս հեղինակներից և ռուսալեզու գրականությունից` Ա. Սպասկի, Դ. Գուսև, Մ. Էրիկսոն, Ա. Կարտաշև, Ա. Լեբեդև և ուրիշներ (ԲՈԿ համապատասխան պաշտոնյաները պարտավոր էին ստուգել և համոզվել):
  3. Հ. Հովհաննիսյանը դոկտորականում ոչ մի տեղ չի հղում Ա. Քալաշյանին` իր թեկնածուական թեզի ղեկավարին, մինչդեռ նա կարծես աներևույթ առկա է ամենուրեք` իրեն հատուկ լեզվական ոճով, բառակապակցություններով, դարձվածքներով, մեծածավալ տողատակերով, որտեղ բացի հղված ռուս հեղինակներից, տպավորություն թողնելու համար` օտար լեզուներով ներառված են նաև այդ հետազոտողների օգտագործած այլալեզու աղբյուրները (որոնց չի էլ տիրապետում, հետևապես հղման իրավունք էլ չունի)

Ստորև` Հ. Հովհաննիսյանի բացահայտ գրագողությունները.

A) Ա. Գ. Քալաշյան, Ալեքսանդրիայի 362 թ. ժողովը և նրա պատմական նշանակությունը, «Էջմիածին», 2005, ԺԲ, էջ 28-38: 

  1. համանմանականների երրորդաբանա­- կան հանգանակում պետք է կարևորել հիմնարար երկու սկզբունք` նախ այն, որ «Աստված Որդին Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբ, այլև` էությամբ» և, որ «Հայր Աստված Որդուն ծնեւ է ոչ միայն ցանկությամբ, այլև` էությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավա­նա­բանական հանգանակը պետք է կարևորել հատկապես այն աոումով, որ վերջինս գործնականում հանդիսացավ հետնիկիական աոաջին տասնամ­յակ­նե­րին դոգմատիկայի ոլորտում ակտիվ դիրք գրավող արիոսամետ բազմաբնույթ «հան­գա­­նակների» գերիշխանությանը վերջ տա­լու արմատական քայլերից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևողական մեկնության դեպքում համանմանության վարդա­պետությունը գործնականում կա­րող էր նիկիական «համագոյություն» եզ­րին չափազանց մերձ դոգմատիկական ըմբո­նման հիմք դաոնալ: Այդ փաստն է վկայում նաև «համանմա­նության» երրորդաբանության նկատմամբ Աթանաս Ալեքսանդրացու և Իլարիոս Պուատիացու ընդգծված դրական վերաբերմունքը (էջ 30):
  2. Առաջին դեպքում եզրը կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստ­ծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որը գործնականում «ոչնչացնում է» Որդի Աստծու իրական կեցությունը:

Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծու­թյուն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.

  1. նմանաբնութենական դավանա­կան համակարգում պետք է առանձնացնել դավանական երկու հիմնարար սկզբունք` այն, որ «Որդի Աստված Հայր Աստծուն նման է ոչ միայն ներգործությամբայլևէությամբ» ևոր «Հայր Աստված Որդուն ծնել է ոչ միայն ցանկությամբայլևէությամբ»: Այդ մեկնակետից Անկյուրիայի ժողովի դավանական հանգանակը կար­ևոր­վում է հատկապես այն աոումով, որ նիկեական դավանանքին զուգընթաց վերջինս դարձավ հակաերրորդա­բանա­կան բազմաբնույթ «հանգանակ­նե­րը» հաղ­թահարելու արմատական քայլե­րից մեկը: Չպետք է աչքաթող անել և այն, որ հետևո­ղական մեկնաբանության դեպքում  նմանաբնութենական վարդա­պետությունը կարող էր հիմք դառնալ նիկեական «համագոյություն» եզրին չափազանց մերձ երրորդաբանական վարդապետության համար: Այդ փաստն են մատնանշել  նաև ժամանակակից եկեղեցական հայրերը` Աթանաս Ալեքսանդրացին և Հիլարիոս Պուատիեցին (էջ 54): 
  2. Առաջին դեպքում այն կարող է մեկնաբանվել իբրև «Հայր և Որդի Աստ­ծու սուբստանցիոնալ անդեմ միություն», որով «կոչնչացվի» Որդի Աստծու իրական կեցությունը:

Հերձվածող երկրորդ մոտեցման դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժանում», այլ կերպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանն անհարիր մեկնու­թյան հնարավոր եր­րորդ հետևանքի դեպքում Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբս­տանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոս­կական կրողներ» (էջ 31):

  1. Այդ հիման վրա երկրորդելով Ս. Աթանասին` Իլարիոսը եզրակացնում է, թե «համանըմանություն» եզրի աստվածաբա­նական ուղղադավան մեկնությունն ան­խու­սա­փելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումների, ինչպի­սիք են Հայր Աստծո էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստան­ցիոնալ) նույնությունը (uns substantia ex similtudin, non ex salitudine): … Ու թեև «համանմանություն» եզրը նույնպես աստվածաշնչական չէր, Ս. Աթանաս Ալեք­սանդրացին պնդում էր, որ Հայր և Որդի Աստ­ծու էական հատկանիշների նկատ­մամբ համանմանականների կողմից կի­րառ­վող «բնութենական նույնություն» եզրն այլ բան չի նշանակում, քան բնութենական (էական) հավա­սարություն (էջ 31): 
  2. Ս. Երրորդության աստվածաբանական ըմբռնման այդ դիրքերից էլ Իլարիոսը դիմում է արևելյան համանմանա­կան­ներին` կոչ անելով միավորվել նիկիական «համագոյության» աստվածաբանության շուրջ (էջ 32):

Երկրորդ դեպքում Որդի Աստծու իրական կեցություն ասելով կարող են դավանել «Հայր Աստծո սուբստանցիոնալ բաժա­նում», այլ կեյրպ ասած` «Որդի Աստծուն կարող են ներկայացնել իբրև Հայր Աստծու սոսկական մի մասնիկը»: Եվ, վերջապես, ուղղադավանությանը հակադիր մեկնաբա­նության հավանական եր­րորդ հետևանքի պարագային Աստվածային էությունը կարող է ներկայացվել իբրև «նախագոյ սուբստանց», որի համեմատությամբ ինչպես Հայրը, այնպես էլ Որդին հանդես են գալիս իբրև «որոշակի հատկանիշների սոսկական կրողներ» (էջ 54-55):

  1. Երկրորդելով Աթանաս Մեծին` Հիլարիոսը պնդում է նաևոր «նմանաբնութենական» եզրի աստվածա­բա­­նա­կան ուղղադավան մեկնաբանու­թյունն ան­խու­սա­փելիորեն պետք է հանգեցնի երրորդաբանսւկան այնպիսի հիմնարար եզրահանգումներիինչպի­սիք են Հայր Աստծու էությունից Որդու ծնունդը և Հայր և Որդի Աստծու բնութենական (սուբստան­ցիոնալ) նույնությունը (unius substantiae  Pater et Filius): Ու թեև «նմանաբնութենական» եզրը նույնպես աստվածաշնչական չէր,  Աթա­նաս Ալեք­սանդ­րացու հետևությամբ Հիլարիոսը նույնպես հավաստում է, որ Հայր և Որդի Աստ­ծու էական հատկա­նիշների նկատ­մամբ նմանաբնութե­նա­կանների կողմից կիրառվող «բնութենա­կան նույնություն» եզրը նշանակում է «Աստվածային անձերի էական նույնություն» (էջ 55):  

4. Ս. Երրորդության Անձերի աստվածա­բանական այդ ըմբռնման դիրքերից էլ նա կոչ է անում նմանաբնութենա­կան­ներին`

B)Ավետիս Քալաշյան, Լամպսակի և Թիանի ժողովների   աստվածաբանական­  ուղղվածությունը, «Էջմիածին», 2008, էջ 68-81:                                                                                                                            

  1. Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում: Կրոնա­կան տոլերանտությունն այստեղ գործ­նականում ոչինչ վճռել չէր կարող (էջ 69): 
  2. վիճաբանող դոգմատիկական հոսանք­ների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմա­կերպ­վա­ծու­­թյամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնա­կան հիմք դառնալ: Յուրա­քանչյուր կողմ իրեն հավասարազոր ուժի տեսքով հակակշիռ էր գտնում ի դեմս երկրորդի կամ երրորդի և, այնուամե­նայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուս­ների նկատ­մամբ›› (էջ 69): 
  3. Անոմեականները, որոնք եկեղեցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց պաշտպանների` Հուլիանոսի և Հովիանոսի իշխանության շրջանում, Ան­տիոքի 643 թ. ժողովից հետո վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներ­եկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին կարող (էջ 70): 

Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծու­թյուն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ. 

  1. Այլ իրավիճակ էր աստվածաբանական-դոգմատիկական մտքի խառնարան հիշեց- նող քրիստոնեական արևելքում, որտեղ կրոնա­կան հանդուրժողականությունը չէր կարող գործնական մեծ դեր խաղալ (էջ 51): 
  2. մրցակցող դավանական հոսանքների շրջանակներում ‹‹…չկար և ոչ մեկը, որն իր թվաքանակով, ներքին կազմակերպվա­ծու­­թյամբ և բարոյական ուժով կարողանար եկեղեցական խաղաղության համար բնա­կան հիմք դառնալ: … Եվ այնուամենայնիվ, ցանկացած հոսանք ձգտում էր բացառիկ գերակշռություն ստանալ մյուսների նկատ­­մամբ›› (էջ 52): 
  3. Իսկ անոմեականները, որոնք եկեղե­ցական փոքրամասնություն էին կազմում անգամ իրենց աջակիցների` Հուլիանոս և Հովիանոս կայսրերի շրջանում, վերածվել էին ընդդիմադիր փոքրամասնության և ներ­եկեղեցական կյանքում որևէ ազդեցիկ դեր կատարել այլևս չէին խաղում (էջ 52): 
  1. Ժողովը որոշեց Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (Փμοιος χατ’ ουσιαυ) եզրով այն հավելումով, թե վերջինս անհրաժեշտ է Ս. Երրորդության հիպոստասները (υποστασιζ) զանազանելու համար: Դավանաբանական հարցերում Լամպսակի ժողովը ‹‹Ղուկի­անոսի հանգանակի›› դիրքերից մերժեց Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանա­գիրը և այդ դիրքերից աթոռա­զուրկ հռչա­կեց բոլոր նրանց, ովքեր պնդում էին, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 73): 
  2. Ժողովականները քննարկեցին նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել այդ հարցում (էջ 73-74): 
  3. Համանմանականների ‹‹անհնազանդու­թյունը››, ինչպես նաև ներքին գահակալա­կան կռիվներն էլ դարձան 365 թ. հրապարակված Վաղեսի կրոնական շնոր­հագրի պատճառը: Վերջինս, որը կարելի է համարել կայսեր կրոնական քաղաքակա­նու­­թյան իրավական տեքստը, ծանր պա­տիժ­ների սպառնալիքով պահանջում էր Կոստանցիուսի շրջանում աթոռազրկված և Հուլիանոսի օրոք իրենց նվիրա­պետա­կան կենտրոններում վերականգնված բո­լոր եպիսկոպոսներին աքսորել ծառայա­կան կենտրոններից: Դրանով արևելքի եկեղեցական կյանքը գործնականում վե­րա­դարձավ ելակետին` Կոստանցիուսի վեր­ջին տարիների կացությանը:  Սպասվող հալածանքներին դիմա­գրա­վելու միտումով նրանք սկսեցին հանձնա­խմբեր ուղարկել տարբեր քաղաքներ և, ինչպես Սոկրատեսն է վկայում, ‹‹գործո­ղու­թյուն­ների ընդհանուր պլան մշակելու
  1. Այն որոշել է Հայր և Որդի Աստծու հարաբերությունը բնութագրել ‹‹էապես նման›› (օμοιος χατ’ ουσιαυ) եզրով` այն հավելումով, որ դա անհրաժեշտ է Ս. Երրորդության Անձերը (υποστασιζ) զանա­զա­նելու համար: Լամպսակի ժողովը մերժել է նաև Իսավրական Սելևկիայի (Նիկի) դավանա­գիրը աթոռա­զուրկ է հռչա­կեց բոլոր նրանց, ովքեր պնդել են, թե ‹‹Որդին էապես նման չէ Հայր Աստծուն›› (էջ 62): 
  2. Ժողովում քննարկվել է նաև Ս. Հոգու աստվածաբանության հետ կապված մի շարք հարցեր: Սակայն այդ հարցում քիչ թե շատ հավասարակշիռ որոշում ընդունել նրանց չի հաջողվել (էջ 62): 
  3. Նմանաբնութենականների համառու­թյունն էլ դարձավ 365 թ. Վաղես կայսեր կրոնական քաղաքականության իրավա­կան տեքստը համարվող նոր շնորհագրի պատճառը: Այն հրահանգում էր Կոստան­ցիուսի շրջանում աթոռա­զրկված և Հուլիա­նոսի օրոք իրենց նվիրա­պետա­կան կենտ­րոններում վերականգ­նված բո­լոր եպիս­կոպոսներին աքսորել ծառայա­կան կենտրոններից: Դրանով IV դարի 60-ականների կեսերին ար­ևել­յան եկեղեցու ներքին կյանքը գործնականում վե­րա­դարձավ իր սկզբնական` Կոստանցիուսի իշխանության վեր­ջին տարիների վիճա­կին:        Հալածանքներին դիմա­գրա­վելու և ‹‹գործո­ղու­թյուն­ների ընդհանուր պլան մշակելու միտումով›› ժողովներ գումա­րե­ցին Զմյուռնիայում, Պիսիդիայում, Իսավ­­րիայում, Պամփյուլեում, Լիկիայում և Լամպսակիում (էջ 62):    միտումով›› ժողովներ գումարեցին Զմյուռ­նիայում, Պիսիդիայում, Իսավ­րիայում, Պամ­փ­յու­լեում, Լիկիայում և Լամպսակում (էջ 74):  
  1. նիկեական հավատի դիրքերից բանա­դրեցին Արիոսին, Սաբելին, հայրաչար­չարներին (մոդալիստ միապետականնե- րին), փոտականներին, մարկելա­կաննե­րին, Պողոս Սամոսատցուն, մարկիոնա­կան­նե­րին, ինչպես նաև` ‹‹արիոսական Նիկի ժողովում հաստատված դավա­նանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներին, որոնք գտնում էին, թե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխության (էջ 75): 
  2. Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա բացատրում էին Ս. Երրորդության հիպոստասային տարբերությունները շեշտադրելու անհրա­ժեշ­տությամբ, որն արևելքում ուղղադա­վան էր համարվել Աթանաս Ալեքսանդ­րացու կողմից ղեկավարվող Ալեքսանդ­րիայի 362 թ. ժողովի կողմից: Սակայն այդ բանաձևումը ‹‹կասկածանքով›› էր ընդուն­վում քրիստոնեական արևմուտքում, որ­տեղ այդ մեկնության մեջ ‹‹սաբելական վտանգ›› էին տեսնում և նոր նիկեա­կանների հիշյալ բանաձևումը փաստում է, որ արևմուտքը դեռևս մինչև վերջ հասու չէր համագոյության երրորդաբանության նրբություններին: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանության դիրքերից սաբելա- կանների, փոտականների, մարկելական­ների և մյուս հերձվածողների ուղղակի բա- նադրումը վկայում է, որ այս նոր նիկեականները համագոյության աստվա­ծա­բա­նու­թյունը ընդունում և մեկնաբանում էին ‹‹մեկ հիպոստաս››-ի արևմտյան երրորդաբանությանը հակադիր նշանա­կու­թյամբ (էջ 76):
  1. նիկեական հավատի դիրքերից բանա­դրեցին նաև Արիոսին, Սաբելին, հայրա­չար­­չարներին (մոդալիստներ), փոտական­նե­րին, մարկելա­կաննե­րին, Պողոս Սամո­սատ­ցուն, մար­կիո­նա­կան­նե­րին, ինչպես նաև` ‹‹արիոսա­կան Նիկի ժողովում հաստատված դավա­նանքը››: Այլ կերպ ասած` բոլոր այն հերձվածներին ու հերձվածողներինորոնք գտնում էինթե Քրիստոս Աստված ենթակա է փոփոխու­թյան (էջ 63): 
  2. Հիսուս Քրիստոսին բնութագրելով ‹‹Հոր էությունից›› եզրով, նրանք դա կատարել են Ս. Երրորդության անձնային տարբերու­թյուն­ները շեշտադրելու անհրա­ժեշ­տությամբ, մի վարդապետություն, որն Արևելքում արդեն ուղղադա­վան էր հռչակվել Աթանաս Ալեքսանդ­րացու կողմից ղեկավարվող Ալեքսանդ­րիայի 362 թ. ժողովի կողմից: Եվ երկրորդ, նիկեական ուղղադավանությանը մերձ երրորդաբա­նական վարդապետության դիրքերից սաբելականների, փոտականների, մարկե­լա­կան­ների և մյուս հերձվածողների բանադրումը վկայում է, որ նիկեական նոր սերունդը համագոյության աստվա­ծա­բա­նու­թյունը ընդունում և մեկնաբանում էր արևմտյան երրորդաբանությանը հակա­դիր ‹‹մեկ հիպոստաս›› նշանա­կու­թյամբ (էջ 63):   
  1. որոշեցին Հռոմի եպիսկոպոսի ուղերձն ուղարկել բոլոր եկեղեցիներին և առաջար­կեցին վերջնական որոշում ընդունելու համար նոր ժողով գումարել Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել նա­խա­տեսվածը, քանի որ Վաղես կայսրն արգելեց նոր ժողովի հրավիրումը: Դա էր պատճառը, որ արևելքում նիկեական հանգանակի վերջնական հաղթանակին միտված ջանքերը ժամանակավորապես կասեցվեցին:

Եվ, այնուհանդերձ, չափա­զանց ակնհայտ էր մի բան. Թիանի 367 թ. ժողովից մինչև 378 թ. ընկած շրջանը (Վաղեսի մահը), ինչպես նաև Հռոմեական քաղաքական վերնախավի կողմից կրո­նա­կան նոր քաղաքականության հռչա­կումը, դոգմատիկական գործունեության ասպա­րե­զում որևէ նշանավոր իրադարձություն այլևս չի արձանագրվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ինչպես քրիստոնեական արևելքում, այնպես էլ արևմուտքում նի­կեա­կա­նության հաղթանակը ավարտուն և անդառնալի տեսք էր ստացել: Եվ միայն պետական իշխանության ջանքերով էին պահպանվում եկեղեցում այլևս ոչ մի ազդեցություն չունեցող հականիկեական ‹‹պա­լա­տական օմիականները››:

Այդ ամենն էլ միանգամայն ակնհայտ կերպով վկայում է, որ անցնելով հնարավոր բոլոր հանգրվաններով, IV դարի 60-ական թվա­կանների վերջերին արևելյան աստվա- ծաբանական միտքը շրջանցելով նախորդ տասնամյակին բնորոշ կրքոտ ու անհաշտ դոգմատիկական վեճերի պրակտիկան, մի տեսակ ‹‹ներփակվեց իր մեջ››` անցնելով ‹‹խորքային գործունեության››: 

  1. որոշվեց Հռոմի եպիսկոպոսի ուղերձն ուղարկել բոլոր եկեղեցիներին, իսկ վերջնական որոշում ընդունելու համար նոր ժողով գումարել Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց իրականացնել նա­խա­տեսվածը, քանի որ Վաղես կայսրն արգելեց նոր ժողովի հրավիրումը: Դա էր պատճառը, որ արևելքում նիկեական հանգանակի վերջնական հաղթանակին միտված ջանքերը ժամանակավորապես կասեցվե­ցին:

Եվ, այնուհանդերձ, չափա­զանց ակնհայտ էր մի բան. IV դարի 60-ական թվականների վերջերին Արևելքում իսպառ դադարեցին ժողովական քննարկումները և  Թիանի 367 թ. ժողովից մինչև 378 թ. ընկած շրջանը (Վաղեսի մահը), ինչպես նաև Թեոդոսիոս Մեծ կայսեր կողմից կրո­նա­կան նոր քաղաքականության հռչա­կումը, դավանական գործունեության ասպա­րե­զում որևէ նշանավոր իրադարձություն այլևս չի արձանագրվել: Դրանից կարելի է եզրակացնել, որ ինչպես քրիստոնեական Արևելքումայնպես էլ Արևմուտքում նի­կեա­կա­նության հաղթանակը ավարտուն և անդառնալի տեսք էր ստացելԵվ միայն պետական իշխանության ջանքերով էին պահպանվում եկեղեցում այլևս ոչ մի ազդեցություն չունեցող հականիկեական ‹‹պա­լա­տական օմիականները››:

Այդ ամենն էլ միանգամայն ակնհայտ կերպով վկայում են, որ անցնելով հնարավոր բոլոր հանգրվաններով, IV դարի 60-ական թվա­կանների վերջերին արևելյան աստվածաբանական միտքը շրջանցելով նախորդ տասնամյակին բնորոշ կրքոտ ու անհաշտ դավանական վեճերի պրակտիկան, ‹‹ներփակվեց իր մեջ›› և  անցավ ‹‹խորքային գործունեու­թյան››:

Որպես այդ ամենի լրացում արևելյան աստվածաբանական միտքն ասես թե ի մի է բերում ‹‹տառապանքի ուղիների›› պատմական փորձը և կատարում է դարակազմիկ նշանակության վերջին և վճռական կողմնորոշումային քայլը` անցում կատարելով նիկեականության:  IV դարի 60-ական թվականների ներեկեղե­ցական կյանքի դրական տեղաշարժերից հաջորդն անկաս­կած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց կողմնակի միջա­մտության վերականգնեցին եկեղեցական հարաբե­րու­թյուն­ները:

Ընդհանրացնելով այդ ամենը` դժվար չէ նկատել, որ IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական հարաբերությունների դինամիկայի կարևո­րա­գույն բնութագիրը թեև դանդաղ, բայց անդառնալիորեն նիկեականության ան­ցումն էր և նոր նիկեական շարժման ձևա­վորումը: Քրիստոնեական արևելքի և արև­մուտքի բնականոն հարաբերությունները վերականգնելու և ծավալելու գործում էա­կան դեր կատարեց հատկապես համա­գոյու­թյան աստվածաբանության վերաբեր­յալ թյուր ըմբռնումների հաղթահարումը: Դա միաժամանակ փաստում է և այն իրողությունը, որ քննարկվող ժամանակա- հատվածում արմատական հակաերրոր­դա­բանու­թյունը ինչպես դոգմատիկական լուծումների, այնպես էլ այդ հոսանքին տիպական տեսական ըմբռնումների և տրամաբանական զանազան սխեմաներ առաջարկելու տեսանկյունից արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 78):

Արևելյան աստվածաբանական միտքը 35 ամյա պատմական փորձի ընդհանրաց­մամբ անցում կատարեց եկեղեցու համր դարակազմիկ նշանակության նիկեակա­նու­թյան: IV դարի 60-ական թվականների ներեկեղեցական կյանքի դրական տեղա­շար­ժերից հաջորդն անկաս­կած այն էր, որ Սարդիկեի ժողովից հետո առաջին անգամ քրիստոնեական արևելքն ու արևմուտքն առանց միջա­մտության վերականգնեցին եկեղեցական հարաբերությունները:

Ընդհանրացնելով կարելի է պնդել, որ IV դարի 60-70-ական թվականների ներեկեղե­ցական կյանքի և դավանական վեճերի կարևո­րա­գույն իրադարձությունը թեև դանդաղբայց անդառնալիորեն ան­ցումն էր նիկեականության դիրքերին: Քրիստոնեական Արևելքի և Արև­մուտքի հարաբերությունները վերականգնելու և գործում էա­կան դեր կատարեց հատկապես համա­գոյու­թյան աստվածաբանության նկատմամբ կողմերի հավատքային դիրքորոշումը: Դա միաժամանակ փաստում էր նաև այն իրողությունը, որ պատմական այս փուլում հակաերրոր­դա­բանու­թյունը արդեն լիովին սպառել էր իրեն (էջ 64-65) :

C)Ա. Գ. Քալաշյան, Ալեքսանդրիական հակաապոլինարական քրիստոսաբանության հիմքերը, <<Տարեգիրք>> , Ե, Եր., 2010, էջ 99-125:  

  1. էջ 101, տողատակ.

Հովհաննես Հովհաննիսյան, Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծու­թյուն (II դ. II կես-V դ. I քառորդ), դոկտորական ատենախոսություն, 2020 թ.

  1. էջ 87.

Այսպիսով, ատենախոսության մոտ 9 էջերում 99 %-ով կրկնված ենք գտնում Ա. Քալաշյանի հոդվածների նշված 11 էջերը, իհարկե փոքր-ինչ կրճատումներով և աղավաղումներով, ինչը նման դեպքերում լիովին բավարար է աշխատանքը գրագողություն համարելու: Ուստի, ափսոսալով մեր ժամանակը, դադարեցնում ենք “բնագրախույզի” մեր գործը և այն ներկայացնում հանրային ուշադրության:

Եթե այս աշխատանքն իբրև դոկտորական ատենախոսություն պաշտպանության ներկայացներ Ավետիս Քալաշյանը, ապա մենք ի ցույց կդնեինք նրա գրագողության աղբյուրները ռուսերեն գրականությունից, իսկ ամփոփելով` շեշտենք, որ նա է  Հովհաննես Հովհանննիսյանի դոկտորականի գխավոր դերակատարը: Հ. Հովհաննիսյանի գրագողացած էջերի լեզվաոճական համեմատական ուսումնասիրությունը  ցույց տվեց, որ նույն ոճական լեզվով է գրված ատենախոսության ավելի քան 400 էջանոց շարադրանքը, այսինքն` ամբողջ տեքստի հեղինակը, ինչպես վերն ականարկել ենք, մի քանի էջերի քողարկված աղբյուր հանդիսացող Քալաշյանն է:

Եվ վերջում, ուզում ենք ներկայացնել պլագյատը, գրագողությունները հրապարակայնորեն դատապարտած ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ Հ. Հովհաննիսյանի խոսքերից հատվածներ. 

«Պլագիատի դեմ խնդիրը ողջ աշխարհում գոյություն ունի, հակված չեմ մտածելու, որ այս հարցը մեկ կամ երկու նախագծով դուրս է գալու, աշխարհի տարբեր բուհերում ևս պլագիատի դեպքեր կանբայց երբ դրա մեջ բռնեցինմիանգամից հեռացնում ենբազմաթիվ պաշտոնյաներ են հեռացվելքանի որ պլագիատ է հայտնաբերվել նրանց կատարած աշխատանքներում»: Azat TV, 26/03/2019:

«Նախկին համակարգի արատավոր երեւույթներից էր, երբ հարսին կամ տղային դիսերտացիա էին նվիրում՝ կոչում այսպես ասած: Բայց նոր իշխանությունների պարագայում մարդիկ այդ երեւույթները պետք է չշարունակեն: Խնդիրը հասունացել էր բավականին երկար ժամանակ…ԲՈԿը հետագայում իր աշխատանքներում ամեն ինչ կանի՝ նշանակություն չունի՝ ներկաթե նախկին իշխանություն էեթե կա գրագողության դեպք՝ պատժվիԴրանից տարիներ շարունակ մեր գիտությունը տուժել է մենք այլեւս չենք հանդուրժելու: Հիմա աչք չենք փակելու այդ երեւույթների վրա: Տարբեր էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ դա հնարավոր է վերահսկել»: «Առավոտ» օրաթերեթ, 27/05/2019:

«․․․մենք թիրախում ունենք երեւույթը` գրագողության երեւույթը, ու կապ չունի, թե այդ երեւույթի տակ ով կտեղավորվի, այսինքն` դա կլինի իշխանությունից որեւէ մեկը, դա կլինեմ ես, դա կլինի մեկ այլ մարդ` նախորդ, թե դրսի, այսինքն` գիտական մարդ, այստեղ որեւէ կապ չունի․․․ այդ երեւույթը մշտապես եղել է ու լինելու է: Կարեւորը ճիշտ հայտնաբերելն է, ճիշտ ժամանակին եւ ճիշտ մեթոդներով դրանց դեմն առնելն է ու տվյալ գրագող մարդկանց համապատասխան պատժի ենթարկելն է»: «Ժողովուրդ» օրաթերեթ, 28/05/2019»: