«Շենքը ընդամենը միջոց է, իսկ այս ամենի նպատակը՝ ուենալ բարձրակարգ կրթություն, միջազգային չափանիշներին համապատասխան գիտակրթական միջավայր։ Հիմա բոլորը համալսարան են. սա էլ պետք է վերանայել։ Համալսարանը պետք է ունենա բովանդակություն»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նա հավելել է, որ մեր համալսարաններից շատերն իրենց միջավայրով, տարածքով, ենթակառուցվածքներով չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
«Իսկ թե ով է ուզում գնել բուհերի շենքերը և ինչ գնով, ԿԳՄՍ նախարարությանը դա հետաքրքրում է այնքանով, որքանով դրանից կշահի մեր այս նոր գաղափարը։ Հարցը ԵՊՀ-ի շենքի մասին է՝ այն վերածվելո՞ւ է գիշերային ակումբի կամ հյուրանոցի։ Միանշանակ ասվել է՝ ո՛չ։ ԵՊՀ-ն շենք չէ, այլ ուսանողներ են ու դասախոսական կազմ։ Շենքը կմնա տեղում, բայց, միևնույն է, այն չի բավարարելու ԵՊՀ-ի կարիքները։ Այսքան ուսանող այդ շենքում՝ ճիշտ չի»,- ԵՊՀ-ի շենքն այլ նպատակներով շահագործելու մասին լուրերին է անդրադարձել ԿԳՄՍ նախարարը։