ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց դեմ հարուցված գործի մասին շատ ուղիղ եւ հստակ գնահատակ են տվել դեռ 2018 թվականի հուլիսի 26-ին, երբ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը լուռ էր։ Ի դեպ, «վակխանալիա» բառը այդպես մտավ մեր քաղաքական բառապաշար։ Կյանքն ապացուցեց, որ Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովն ու Գեւորգյանը մեղավոր չէին, իսկ ես՝ ճիշտ էի։
Եկել է երեք տարիների ընթացքում դավադիր վիժվածքի գործած ավերածությունների, հանցանքների, խախտումների եւ մեղքերի համար վճարելու ժամանակը։ Հերթով, կարգով, օրենքով»։