Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դուք օրենսդիրնե՞ր եք, թե՞ փողոցի խուժան․ «Հրապարակ»

08/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը գրում է․ ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորները եւ նրանց օգնականները՝ մոտ 3 տասնյակ, ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի պատգամավորների 3 օգնականներին։ Միջադեպը սկսվել է նրանից, որ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, թե տղաներն իրենց թարս են նայել միջանցքում եւ չեն ընդունել իրենց բարեւը։ Տեղում փորձել են հաշիվ պահանջել, օգնականներն ասել են, որ դա նրանց թվացել է։ Սակայն բացատրությունը համոզիչ չի թվացել, եւ ՔՊ-ականները դիմել են խորամանկության։ Ռուբեն Ռուբինյանի օգնականի միջոցով կապվել են ընդդիմադիրների օգնականների հետ, կանչել Ռուբինյանի աշխատասենյակ՝ իբր միջադեպը հարթելու, եւ մոտ 30 հոգով հարձակվել են նրանց վրա ու ծեծել։ Սեռական հայհոյանքները լսելի են եղել ԱԺ միջանցքներում։

Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, ակտիվ մասնակցել են Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ այլք։ Արմենուհի Կյուրեղյանի օգնականը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել, շտապօգնություն են կանչել։ Ռուբինյանն աշխատասենյակում չի եղել, իսկ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ի տղաները թեպետ լսել են գոռոցներն ու հայհոյանքը, սակայն միջամտել են այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտնվել են դեպքի վայրում։

Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելո՞ւ են, ասաց՝ ԶԼՄ-ների հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են։ Ավելի ուշ մի խումբ ՀՅԴ-ականներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ եւ ՔՊ-ականներին կոչ էին անում դուրս գալ ու բացատրություն տալ, թե ինչու են խաբեությամբ տղաներին կանչել սուրճ խմելու, ապա ծեծի ենթարկել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրեցին մեծ քաղաքները. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Մեր ղեկավարների օրոք Արցախն անկախ էր, Արցախ այցելելու արգելք նրանք չունեին. Մամիջանյանը՝ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025
Նորություններ

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025
Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
Նորություններ

Ժողովրդի ընտրյալ կոչվածները հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Սենոր Հասրաթյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Մեր ղեկավարների օրոք Արցախն անկախ էր, Արցախ այցելելու արգելք նրանք չունեին. Մամիջանյանը՝ Փաշինյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական