Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից դեկտեմբերի 24-ին 466 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելի քան 44 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը: