Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատական իշխանությունը կործանելուն ուղղված օրենքի նախագիծ. Ռուբինա Պետրոսյան

15/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կառավարության՝ պրոֆեսիոնալիզմից զուրկ, սակայն բոլոր ոլորտների տոտալ ձախողման մեջ անգերազացելի և անզուգական լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, իհարկե, վաղուց են փարատված, ուստի վերջինս շարունակում է պատվով պահապանել «Անմրցելի ձախողակ և ոչ պրոֆեսիոնալ» պատվավոր տիտղոսը:

Այսօր Կառավարության նիստում 25-րդ հարցով անհետաձգելի հրատապ ճանաչվեց  դեկտեմբերի 23-ին շրջանառության մեջ դրված օրենքի մի նախագիծ, որը, ինչպես այլ հակասահմանադրական նախագծեր, օրերս սրընթաց կերպով կհայտնվի Ազգային ժողովում: Խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում  է վերջնականապես խաթարել դատական իշխանության հիմքերը, ոչնչացնել արդարադատություն իրականացնելիս դատավորի՝ անկախության, անաչառության, միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու սահմանադրական պարտականությունը: Փորձ է արվում  դատական իշխանություն ներմուծել «հլու-հնազանդ», կալանքի միջնորդությունները բավարարող, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ (անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում) իրականացնելու թույլտվություն  տվող  նոր օղակ՝ ընդհանուր իրավասության դատարաների շրջանակներում և այդ օղակում անձնվիրաբար ծառայող, օրվա իշխանություններին երդում տված դատավորներ, որոնց առաջնորդողը կլինի  «Պատվերնընդունվածէ, հարգելի Կառավարություն» սկզբունքը:

 Մինչդեռ, մշտապես անտեսված բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության 163-րդ հոդվածում ամրագրված է. «Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է»: Իրավաբանության այբուբենը չիմացողի համար անգամ ակնհայտ է, որ սա մասնագիտացված դատարան չէ, այլ հենց «արտակարգ դատարան», որի միակ նպատակն ու առաքելությունը ոչ այլ ինչ է, քան  կոնկրետ անձանց նկատմամբ կոնկրետ գործերով կալանքի միջնորդությունների, հեռախոսային խոսակցությունների և այլնի գաղտնիության իրավունքի սահմանափակման թույլտվությունների բավարարումը և ուրիշ ոչինչ: Թե ովքեր կլինեն «ընտրյալ դատավորները», ինչպես կընտրվեն, իրոք բարդ ընտրություն է սպասվում, և նրանք ամենևին նախանձելի դրության մեջ չեն հայտնվելու… Հասկանալի է, որ սա ենթադրում է նոր ռեսուրսներ, որը մեծ շռայլություն է հետպատերազմյան ճգնաժամում գտնվող երկրի համար, և բովանդակազուրկ են դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման, միջնորդությունների քննության արդյունավետության բարձրացման, կոռուպցիոն հնարավոր ռիսկերի չեզոքացման և այլնի վերաբերյալ հիմնավորումները:

«Տիկնա՛յք» և «պարոնա՛յք», այս 2,5 տարվա ընթացքում մի անգամ Ձեր մտքով չանցավ, օրինակ, ընտանեկան գործեր քննող մասնագիտացված դատարանների ստեղծման ուղղությամբ ոչ թե քայլ անել (ինչը թեև միակն է, որը ձեզ հաջողվել է), այլ անգամ մտորել, երբ երեխայի շահերի պաշտպանությունը գտնվում է չափազանց ցածր մակարդակի վրա, երբ մինչ օրս դատարանում երեխայի շահերին առնչվող գործի քննությանը մասնակցում և այդ առթիվ դեկլարատիվ բնույթի եզրակացություն է տալիս ոչ մասնագիտացված խնամակալության և հոգաբարձության մարմինը, սակայն տարբեր հարթակներում վերամբարձ կերպով խոսվում է երեխային վերաբերող բոոր հարցերում «երեխայի լավագույն շահի» ապահովման սկզբունքից ելնելու մասին, իսկ թե ով և ինչպես պետք է դա անի, ամենևին կարևոր չէ: Դե իհարկե, ինչ կարիք կա, խեղճ երեխաները որևէ կերպ չեն կարող խանգարել ձեզ, հետևաբար նրանց իրավունքների իրացումն ու պաշտպանումն էլ չեն կարող հետաքրքրել…

Իրավական հանրույթ ոտքի կանգնի՛ր, հասարակություն արթնացի՛ր, այս նախագիծը աղետ է, որը գալիս է կործանելու դատական իշխանությունը, որը վերջերս ապացուցեց իր անկախությունը, և որին փաստացի դա չի ներվում…

Մի բան ուղղակի լավ հիշե՛ք. ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում. «Փոս փորողն ինքն է փոսն ընկնում»…

Ռուբինա Պետրոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396, մահվան՝ 16 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Զախարովա․ Պետք է անմիջապես արձագանքել սոցցանցերում պաշտոնական հաշիվների արգելափակումներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025
Նորություններ

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
Հաջորդ գրառումը

Զախարովա․ Պետք է անմիջապես արձագանքել սոցցանցերում պաշտոնական հաշիվների արգելափակումներին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական