Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Սողոմոնյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին․ տեղեկացնում է կառավարության կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։
Դավիթ Սողոմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականին դեկտեմբերի 16-ին։