Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ

12/07/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի կունենա «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնած հանրահավաքը։ Պարզվում է՝ իշխանություններին անհանգստացրել է ակցիան ու որոշակի սահմանափակումներ են մտցրել։

Մասնավորապես՝ հանրահավաքը արտոնվել է, բայց հանրահավաքից հետո երթն ու հնարավոր նստացույցը՝ ոչ։ «ժողովրդին կտեղեկացնենք մինչ օրս արված աշխատանքի մասին ու տեղում կորոշվեն հետագա անելիքները՝ ժողովրդի կարծիքը տեղում հարցնելով։ Հանրահավաքն արտոնված է, սակայն Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել հանրահավաքից հետո երթի ու հավանական նստացույցի կազմակերպումը։ Որոշումը կկայացնենք տեղում՝ ժողովրդի հետ», – «Փաստինֆո»-ին ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Ավելի վաղ Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն իր տեսաուղերձում ևս հորդորել էր միանալ հանրահավաքին։

«Կոչ եմ անում բոլորիդ միանալ՝ միասին արժանապատվորեն կրելու ժամանակի բեռն ու ձևավորելու վաղվա օրը։ Այս պայքարը մերն է լինելու՝ մեր ընտանիքների և ազգի ապագայի համար», – նշել է նա։

Իսկանդարյանը ընդգծել է, որ որպես պայքարի բոլոր փուլերն անցած մարդ՝ հուլիսի 12-ին կլինի հրապարակում՝ ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսելու նպատակով։ Նա նաև շեշտել է, որ երբեք չի փորձել անձնական շահեր հետապնդել շարժման հաշվին, իսկ վրանի հեռացումը եղել է կոլեգիալ որոշում։

«Իմ նպատակը միշտ մեկն է եղել՝ ձեր ձայնը հասցնել այնտեղ, որտեղ կայացվում են որոշումներ», – նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ իր առաջնահերթությունները մնում են անփոփոխ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտարարություն՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու դեպքի մասին ՄԻՊ-ի խայտառակ հայտարարության վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական