Բերդ համայնքում հաղթում է կալանավորված ընդդիմադիր թեկնածուն

35

Բերդ խոշորացված համայնքում հաղթում է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը։ Շուտով մեկ տարին կլրանա, ինչ նա կալանավորված է։ Իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» է, որի ավագանու ցուցակը գլխավորում է Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, կեղծիք կատարելու մեջ, ինչի պատճառով էլ ազատազրկված է։ Հարություն Մանուչարյանը մեղադրանքը չի ընդունում։

«Նախնական տվյալներով 51 տոկոսով առաջատար է Հարություն Մանուչարյանը` «Զորավոր համայնք»-ի առաջին համարը»,-տեղեկացնում է «Ռեֆորմիտսներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

«Ռեֆորմիստներ»-ը Բերդ համայնքում դաշինքով է մասնակցում ընտրություններին: