Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել

12/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 11-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։ Գրքի շնորհանդեսն առաջին անգամ կայացել է Երևանում, նոյեմբերի 16-ին՝ հերոսի ծննդյան օրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը պատմել է. «Ազատության հրապարակում ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին 2019 թվականին կազմակերպված երեկոյից հետո ինձ մոտեցավ Ռոբերտի հայրը ու ասաց. «Ուզում եմ որդուս ծննդյան տարեդարձին գիրք նվիրել, զգացում ունեմ, որ դու կկարողանաս գրել»։

Նույն թվականի հոկտեմբերին ուղևորվեցի Արցախ՝ Մարտակերտ՝ Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրք։ Գիրքը հրատարակվեց 2021 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Մարտակերտը կանգուն մնաց, բայց թշնամին գրավեց որոշ բնակավայրեր, դիրքեր։ Ռոբերտի՝ 116 լեգենդար դիրքը պահվեց, և զգացում ունեմ, որ իմ տունն է փրկվել»,-ասել է հեղինակը։

Նրա խոսքով՝ Ռոբերտի ու իր մարտական ընկերների պայքարը 2020 թվականի պատերազմից հետո առավել կարևորվեց։ «Գիրքը Ռոբերտ Աբաջյանի մասին է, բայց էլի անուններ կան։ Այս տղաները՝ իրենց արտաքին ու բնավորության տարբերություններով հանդերձ, այնքան նման են․ բոլորի գիտակցական ընտրությունը  հայրենիքն է»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։

Շնորհանդեսին ներկա  էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով գիրքը համարում է յուրաքանչյուրի արտացոլանքը։

«Ռոբերտը մարմնավորում է այն բոլոր հերոսների կերպարները, ովքեր իրենց կյանքն ընծայել են  հայրենիքին ու մինչ օրս էլ պատրաստ են գնալ այդ քայլին»,-ասել է հոգևորականը։

Լրագրող, քաղաքական վերլուծաբան, թարգմանիչ Միքայել Հաջիյանը մեզ հետ զրույցում նշել է, որ գիրքն անհրաժեշտ է գալիք սերունդներին, որպեսզի ճանաչեն նվիրյալներին, ովքեր Քառօրյա պատերազմի ժամանակ կանգնած էին հանուն հայրենիքի պաշտպանության:

Աղբյուրը՝  Արցախպրես

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 29-րդ տարելիցն է

Հաջորդ գրառումը

5 մագնիտուտով երկրաշարժ՝ Վանից 30 կմ հյուսիս-արևելեք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

5 մագնիտուտով երկրաշարժ՝ Վանից 30 կմ հյուսիս-արևելեք

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական