«30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որն իրավամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։ Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի, դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է»,– նշված է հայտարարության մեջ։