Ժամեր տևած որոնողական աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ փրկել արշավախմբին. հայտնում են Փրկարար ծառայությունից։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Զանգահարողը արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանն էր։