Երեկ Ապարանի տարածքում տեղի ունեցած դեպքից հետո «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել երեք վիրավորներ։
Վիրավորներից մեկը մահացել է, մյուսը գլխուղեղի ծանր վիրավորում է ստացել՝ վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսի վիրավորումը կրծքավանդակից է՝ վիճակը կայուն ծանր է։
Բոլոր վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություններ լրագրողների հետ զրույցում հայտնեց բժիշկ Կուրղինյանը։