Արթուր Խաչատրյանն ու Անդրանիկ Թևանյանը այցելել են անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին

8

Թևանյան Անդրանիկի հետ քիչ առաջ այցելեցինք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հանդիպեցի քաղաքական հետապնդումների ենթարկվող պայքարի մեր ընկերներ Տարոն Մանուկյանին, Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին: Տղերքը պինդ են ու մարտական: Եթե ռեժիմը կարծում է, որ կալանքով կարող է տղերքի կամքն ու ոգին կոտրել, չարաչար սխալվում է: Պայքարն արդար է, նպատակը՝ վեհ, ելքը՝ հաղթանակ:

Արթուր Խաչատրյան