Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնելու է Արցախ: