Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի կառուցումը

16/08/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 16-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրներին: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ջրամատակարարման համակարգում խափանումների պատճառների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան կառույցների ղեկավարներն ու փորձագետները։ Մասնավորապես նշվել է, որ  իրավիճակը պայմանավորված է նախորդ տարիների համեմատ տեղումների քանակի, հետևաբար և ջրային ռեսուրսների նվազմամբ, ինչպես նաև 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով։ Նախագահը շեշտել է, որ հանրապետությունն այս օրերին պայքարում է բնական աղետի դեմ, և ստեղծված իրավիճակում ջրամատակարարման հարցի շուրջ բոլոր քաղաքական շահարկումներն անհիմն են ու  անընդունելի:

Վերջին օրերին Ստեփանակերտի ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել են  ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։ Նշվել է, որ  արդեն իսկ դադարեցվել է մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրամատակարարումը, Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ ջրազուրկ թաղամասերում տեղադրվում են ջրի բաքեր, ինչպես նաև ջրատարներով և հրշեջ մեքենաներով խմելու ջուր է հասցվում բնակչությանը։

Որպես ժամանակավոր լուծում, երկրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա օրերին ավելացնել տեղադրվող ջրի բաքերի քանակը և խմելու ջրի մատակարարման  ծավալներն ու հաճախականությունը, ինչպես նաև օգտագործել նախկինում շահագործված արտեզյան ջրհորների վերագործարկման և նոր ջրհորների կառուցման բոլոր հնարավորությունները։ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ, ընթացիկ աշխատանքներին զուգահեռ  անհրաժեշտ է արագ տեմպերով մշակել երկարաժամկետ համապարփակ լուծումներ հետագա տարիների համար։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել և ավարտին հասցնել Պատարայի ջրամբարի, ինչպես նաև Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։ Պատարայի ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա ապահովագրել  մայրաքաղաքի  շուրջօրյա ջրամատակարարման  համակարգը, ինչպես նաև կլուծվի Ասկերանի շրջանի մի շարք համայնքների խմելու և ոռոգման ջրի հարցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտպանության նախարարությունը մարտավարաշարային պարապմունքներ է անցկացրել

Հաջորդ գրառումը

“Reuters”-ը բնութագրում է Թուրքիայի նախագահ Էդողանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
Նորություններ

Եղանակը կտաքանա

27/10/2025
Նորություններ

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025
Հաջորդ գրառումը

“Reuters”-ը բնութագրում է Թուրքիայի նախագահ Էդողանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական