«Արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներով հնարավոր է վճարում իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս գործարքները քաղաքացիների համար վճարման միջնորդավճար չեն ենթադրում. «Թել Սելլ» ընկերության կողմից, որն իրականացնում է այս ծրագիրը վճարվում են միջնորդավճարները»,- ասաց Գրիգորյանը։
«Մետրոյում այդ հնարավորությունը կլինի մի փոքր ուշ»,- ասաց նա։