Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանը մեկնում է Մոնակո և Նիցցա

23/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը գրում է․  Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ: Գուցե Աննա Հակոբյանը որոշել է զվարճանա՞լ Մոնակոյի խաղատներում: Նրա գրասենյակն առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակել այս մասին, իսկ Հակոբյանի օգնականը՝ Զվարթ անունով, որը տիկնոջ «սթաֆում» ԶԼՄ-ներին պատասխանող միակ աշխատողն է, սովորաբար չի պատասխանում զանգերին:
Բայց մեր տեղեկությունները հաստատեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: Զարեհ Սինանյանի խոսնակը՝ Ամալյա Կարապետյանը հայտնեց, որ, այո՝ շաբաթվա վերջին նախատեսված են վարչապետի կնոջ այցեր, հանդիպումներ, որոնց ընթացքում տիկնոջն ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատարը:


«Քանի որ օրակարգն ամբողջությամբ վերաբերում է վարչապետի տիկնոջ այցին, ճիշտ կլինի, որ հենց վարչապետի տիկնոջն ուղղեք հարցերը: Պարոն Սինանյանն ուղեկցելու է: Առիթն այն է, որ առաջին տիկինը հրավեր է ստացել՝ մասնակցելու Պարսամյան դպրոցի հիմնադրման 35 ամյակի արարողությանը: Պարոն Սինանյանը եւս հրավեր է ստացել Նիցցայի համայնքից»,- ասաց նա:
Իսկ Մոնակոյում պարոն Սինանյանն ուղեկցելո՞ւ է Աննա Հակոբյանին: «Այցի ընթացքում ծրագրված հանդիպումներին պարոն Սինանյանը ներկա է գտնվելու»,- եղավ պատասխանը: Այցի կազմակերպիչների մասին ոչ մի տվյալ հանձնակատարի գրասենյակը չի հայտնում, քանի որ առաջնային հրավերն ուղղված է եղել Աննա Հակոբյանին: Փաստորեն, տիկին Հակոբյանին հրավիրել է Նիցցայի հայ համայնքը:


Իսկ Նիցցայի հայ համայնքում մեր աղբյուրները հայտնում են, որ վարչապետի կնոջ հետ հանդիպման կազմակերպիչները թուրքահայերն են, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վաղեմի ջատագով, պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատը, որը բնակվում է Ֆրանսիայում եւ արդեն 30 տարի թուրքերի լոբբինգն է առաջ տանում: Նա ղեկավարում է SOS Armeni Cote d’Azur կազմակերպությունը եւ իր ազդեցության տակ է պահում Նիցցայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ու Պարսամյան ամենօրյա դպրոցը: Սովորաբար, հենց նա է կազմակերպում ՔՊ-ական իշխանության հանդիպումները: Հունվարին Օզարարատը Երեւանում է եղել, իսկ փետրվարին Նիցցայում ընդունել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Սինանյանին, նրա՝ Ֆրանսիա կատարած անհաջող այցի օրերին: Զարեհ Սինանյանն այն ժամանակ մերժվեց Փարիզի սփյուռքահայ ավանդական կազմակերպությունների կողմից։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նույնիսկ հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու ու թուլացնելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»: Չի բացառվում, որ Նիցցայում Սինանյանը Օզարարատի աջակցությամբ կփորձի սրբագրել, մեղմել փարիզյան խայտառակ ձախողումը:

Այս անգամ էլ թրքասեր լոբբիստ Օզարարատի հյուրն է լինելու «խաղաղասեր» Աննա Հակոբյանը, բայց այցի պաշտոնական պատրվակը «հայրենասիրական»՝ հայկական ամենօրյա դպրոցն է: Իրական նպատակը, կարծում ենք, պարզ է․ նրանք շատ ընդհանուր թեմաներ կունենան քննարկելու: Պարսամյան դպրոցը կարող է նաեւ հարմար առիթ լինել շրջագայելու, Մոնակոն տեսնելու, ուտել-խմելու: Նույն սերիայից էր 46 հոգանոց պատվիրակության «տուրը» Սանկտ Պետերբուրգ: Ի՞նչ վատ էր որ: Թշվառ պետբյուջեի հաշվին 46 հոգի թռան զով քաղաք, կերան, խմեցին, կենացներ ասացին: Կամ Շվեյցարիա՝ Դավոսի համաժողովին, որպես «կին քաղաքական լիդեր» այցը։ Ի դեպ, հրավիրող կողմը՝ Օզարարատը, մի բանով էլ է հայտնի․ այս անձն է Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանի հոգեւոր հայրը, որը 30 եւ ավելի տարի տիրություն է արել նրան եւ Եվրոպայի կարեւոր երկրներից մեկում դեսպան է կարգել։


ՀԳ. Աննա Հակոբյանի գրասենյակի հետ կապվելու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Գրասենյակն ու աշխատակիցներն այլեւս անհասանելի են լրագրողների համար: Թերեւս՝ այցից հետո գոնե պաշտոնական հաղորդագրությամբ կամ Հ1-ի ռեպորտաժով ցույց կտան, որ տիկինը շատ կարեւոր գործերով այցելել է Նիցցայի հայկական համայնք եւ շատ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հակակոռուպցիոն կոմիտեն ընդունել է, որ հունիսի 3-ին ոստիկանները կիրառել են ժամկետանց հատուկ միջոցնե

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025
Նորություններ

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025
Նորություններ

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025
Նորություններ

Կասեցվել է Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

18/06/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդազարյանին այսօր կանչել են Քննչական կոմիտե

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ Դրա հիմնական առանձնահատկությունները ոչ միայն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմներն են, այլև,...

ԿարդալDetails

Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին

18/06/2025

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական