Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է իշխանությունը վերցնել Փաշինյանից․ Politik.am

23/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Politik.am-ը գրում է․  Անդրանիկ Քոչարյանը հայաստանյան հանրությանը եւ քաղաքական դաշտին հայտնի է 90-ական թվականներից։ Նա այժմյան հայաստանյան քաղաքական դաշտի այսպես ասած «հին ինտրիգաններից» է, որ հայտնի է բազմաթիվ սկանդալային պատմություններով եւ աղմկահարույց հայտարարություններով։

Օրինակ, նրա մասին Գյումրիում լեգենդներ են պատմում։ Հոկտեմբերի 27-ի մասով էլ Անդրանիկ Քոչարյանը պատմության մեջ մնաց, որպես հակառուսական թեզի շրջանառողներից մեկը․ խոսքը այն մասին է, որ Քոչարյանը Ռուսաստանին մեղադրեց հոկտեմբերի 27-ի մեջ, առաջ տանելով Լիտվինենկոյի առաջ քաշած վարկածը։ Փաշինյանի իշխանության գալով, Անդրանիկ Քոչարյանի համար «երկրորդ շնչառություն» բացվեց։ Իսկ ահա Արցախյան 44-օրյա պատերազմը Անդրանիկ Քոչարյանի համար կարելի է ասել «մուրազ» էր։ Բանն այն է, որ նա, օգտագործելով պատերազմական խառնակ իրավիճակը կարողացել է ամրացնել իր դիրքերը եւ այժմ էլ շարունակում է իշխանության ներսում իր սեփական «թայֆայի» ստեղծումը՝ թերեւս ունենալով շատ ավելի մեծ ամբիցիաներ, քան կարելի է պատկերացնել։

Պատերազմից հետո նա կարողացավ Պնախարարի պաշտոնում նշանակել տալ իր վաղեմի ընկերոջը՝ Վաղարշակ Հարությունյանին։ Վաղարշակ Հարությունյանն էլ եղբորը՝ Արթուր Հարությունյանին նշանակեց իր օգնական։ Անդրանիկ Քոչարյանը իր մյուս վաղեմի ընկերոջը՝ Գագիկ Ջհանգիրյանին կարողացավ նշանակել տալ ԲԴԽ անդամ, այսպիսով,  իր մարդն ունենալով արդարադատության համակարգում։ Մեկ այլ վաղեմի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին էլ կարողացավ նշանակել տալ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում։ Ըստ էության, Անդրանիկ Քոչարյանը փորձում է ամրանալ եւ արմատակալել ուժային համակարգում։ Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ՆԳ նախարարություն, որի ղեկավարությունը եւս ըստ առկա տեղեկությունների հանձնվելու է Անդրանիկ Քոչարյանի «մարդկանցից» մեկին, ապա կարելի է արձանագրել, որ Քոչարյանը ըստ էության «թայֆա» է հավաքում։

Իշխանության ներսում ունեցած մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ «Իմ քայլական» թիմում էլ շատ պատգամավորների կարողացել է գրավել իր կողմը, ստեղծել համակիրների որոշակի խմբակ։ Ու հիմա նա բավականին ակտիվացել է, տպավորություն ստեղծելով, թե իշխանությունների համար բավականին ծանր այս փուլում նա Նիկոլ Փաշինյանի կողքին է։ Սակայն դեռ 90-ականներից նրան ճանաչողները ասում են, որ իրականում Անդրանիկ Քոչարյանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողքին է, այլ իր սեփական խաղն է խաղում, խաղ, որը չափազանց ամբիցիոզ է եւ վերջում կարող է նույնիսկ նա հայտ ներկայացնել իշխանությունը Փաշինյանից վերցնելու։

Իհարկե, ընթերցողներից շատերի համար սա կարող է թվալ ցնդաբանություն, սակայն իրականում Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ իշխանության մարմաջ ունեցել է։ Օրինակ, Վազգեն Սարգսյանի սպանության ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, նա և իր ընկերները հենց սպանության օրը  Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էին ցուցակ, որում ընդգրկված մարդկանց նախագահ Քոչարյանը պետք է պաշտոնների նշանակեր այն բանի դիմաց, որ նրանք էլ աջակցեին Ռոբերտ Քոչարյանին։ Այնպես որ, եթե օրերից մի օր Անդրանիկ Քոչարյանը փորձի իշխանությունը վերցնել Նիկոլ Փաշինյանից, ապա դա կլինի երկրորդ փորձը իշխանություն վերցնելու։

Ի դեպ, այդ ցանկից արդեն մի քանիսը, ինչպես օրինակ՝ Վաղարշակ Հարությունյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ հենց Քոչարյան Անդրանիկը, արդեն բարձր պաշտոններ են զբաղեցնում եւ Նիկոլ Փաշինյանը պետք է զգուշանա, որ «հին ինտրիգանը» «նույն գետն երկրորդ անգամ անցնելու» փորձ չձեռնարկի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը կարևորում է գիտության դերը տնտեսության զարգացման գործում

Հաջորդ գրառումը

«Կալաշնիկով» ընկերությունների խումբը անցկացրել է 5,45 մմ ԱԿ-12 ինքնաձիգի արդիականացում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Կալաշնիկով» ընկերությունների խումբը անցկացրել է 5,45 մմ ԱԿ-12 ինքնաձիգի արդիականացում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական