Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են

24/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են։

Հասարակությունն ապրում է ամենօրյա անկումների, ավելի ճիշտ՝ ինքասպանության, սեփական ինքնությունը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակությունը կորցրել է ինքնամաքրման կարողությունը։

Անդունդով միմյանցից բաժանված երկու իրականությունների մեջ ենք ապրում․ զուգահեռ, չհատվող, մերժող և կույր։

Բայց որքանո՞վ է արդար մեղադրել հասարակությանը, երբ անբարո արժեքները գեներացվում, խրախուսվում և գործադրվում է հենց իշխանության կողմից։ Բարոյականության և պետականության մասին գործող իշխանության պատկերացումներն ասես Սոդոմ-Գոմորի բարոյական կոդեքսից սերված լինեն։

Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց՝ մեր տառապող, հյուծված ու փսորած հասարակությանն էլ ավելի համոզելով, որ ինքն արժանի չէ պետություն ունենալու։ Ինքը վեր է նեղ կուսակցական մտայնությունից, իր գործը սահմանադրությանը հետևելն է, որպեսզի իշխանազանցություն տեղի չունենա, Հանրայինի հարցազրույցում հաստատում է Վ․ Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին հրաժարվում է գնահատական տալ Գ․ Ջհանգիրյանի պահվածքին։ Պարզվում է, որ այս «լայնախոհ տիեզերախույզը» պատրաստ է ընդդիմության հետ խոսել, եթե ընդդիմությունը քաղաքակիրթ բառապաշարով խոսի․․․ Օ՜, ինչպիսի շնորհ․․․ Ու նա մոռացել է կամ պարզապես երեսպաշտությամբ է զբաղված, չհիշելով, որ սեռական հայհոյանքներով, փողոցային բառապաշարով ու վարքագծով է ողջ քարոզարշավն իրականացրել իրեն նախագահ դարձրած քաղաքական ուժի վարչապետը։

Լսում ես նրան ու մտածում, բա սրա ականջներում չի զրնգու՞մ ընդամենը մեկ օր առաջ հասարակությանը կաթվածահար արած Ջհանգիրյանի ոսկեղենիկ ինքնախոստովանությունը․․․

Համապետական և համազգային շահով է ուղեկցվում ինքը, հաստատում է Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին լծվում իշխանական՝ իմ խորը համոզումով ապազգային, կործանարար և դավաճանական ուղեգծին․ արցախահայության իրավունքներ՝ առանց ինքնորոշման իրավունքի։

18-ից հետո ինքնադրսևորման լայն հնարավորություններ են ստեղծվել, պատրաստ են բոլորի հետ աշխատել, թող գան հանուն երկրի․․․ շարունակում է իր երեսպաշտական մտքերը «լայնախոհ» նախագահը, չհիշելով, որ դեռևս բանտերում են ՏԻՄ ընտրություններին հանուն երկրի շահերի մասնակցած և հաղթած մի շարք թեկնածուներ։ Նրանք դատապարտված են ընդդիմադիր լինելու համար․․․

Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը, երկրում բռնաբարվում է սահմանադրությունը, իսկ այս ամենը չտեսնելու համար պետք է ընդամենը լինել անդունդի քպ-ի կողմում։ Ինչն, ի դեպ, ապացուցելու կարիք չուներ․․․

Ու այս ամենի խորապատկերում, հայտնի ձայնագրությունից հետո, երբ ողջ հասարկությունը Ջհանգրիյանի հրաժարականին է սպասում ու նաև այս երկրում ապրել շարունակելու մի փոքր հույս փայփայում, դարձյալ նույն հանրայինի եթերում հայտնվում է վերտուոզ նախկինը, ԲԴԽ գործող նախագահն ու ստի, երեսպաշտության, ապապետականության ու անհնարինության երեսուն րոպենոց մեկնաբանությամբ հանդես գալիս։

Եվ նա հավանաբար գալիս էր ԲԴԽ-ից, ուր անձամբ էր կարդացել Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը։

Դժվարանում եմ բառեր գտնել ներկայացնելու իմ և հազարավորների նողկանքը․․․ Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանվեցին, որովհետև շատ էին մեղսագործ մարդիկ, որովհետև զեխության, հեշտասիրության, դավաճանության ու ամենաթողության մեջ շնչահեղձ էր եղել բարոյականությունը։ Վստահաբար հրդեհի և փոթորկի ճիրաններում կործանված քաղաքներում ոչ բոլորն էին մեղսագործ, դավաճան կամ հեշտասեր, բայց նրանք լուռ էին, հաշտված կամ կույր էին ձևանում․․․

Ես ու ինձ նման հազարավորներ շնչահեղձ ենք լինում, մենք նաև պայքարում ենք հանուն բարոյականության․ չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիգրան Գաբրիելյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՇՄ նախարարի տեղակալ

Հաջորդ գրառումը

Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է Արշակ Սրբազանի մասնակցությունը տեսագրությունում․ Արսեն Բաբայան

02/12/2025
Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական