Դատարանի կողմից կա որոշում, որ պետք է ստեղծվի առողջապահական հանձնաժողով, որ պետք է քննի Արմեն Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ, բայց Առողջապահության նախարարը մինչ օրս չի արձագանքել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը փաստացի չի կատարում դատարանի որոշումը: