Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Այս մասին հայտնում է գյուղացիներից մեկը:
«Տպավորություն էր, թե պատերազմ է»,- նշել է նա:
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ:
Աղբյուր՝ News.am