Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրն է

26/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Այս մասին ասվում է ՄԻՊ ուղերձում ուղղված  խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվան:

«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։
 
Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ։
 
Չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը՝ ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար, և կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։
 
Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
 
Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր։
 
Լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել և տարեկան ու արտահերթ զեկույցներով ու հայտարարություններով փաստարկված ներկայացրել է նաև ոլորտի ներպետական քաղաքականության ու պրակտիկայի խնդիրները։
 
Խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատությունից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպես օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում պահման անբավարար պայմանները, բժշկական օգնության և սպասարկման թերությունները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից հետո վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայությունների զրոյական արդյունավետությունը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:
 
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ինչպես խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ երկրում խոշտանգումների արդյունավետ կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ խոշտանգումներ վերապրածներին և նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:
 
Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները։
 
Այսօրը ևս մեկ առիթ է այս խնդիրները քննարկելու և ինստիտուցիոնալ լուծումների հետևից գնալու համար՝ համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունեություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ

Հաջորդ գրառումը

Հաթերքում այսօր տեղացած կարկուտի շերտը 5 սմ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Նորություններ

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Հաջորդ գրառումը

Հաթերքում այսօր տեղացած կարկուտի շերտը 5 սմ է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական