Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է, եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու՝ թուրքի լծի տակ է ապրելո՞ւ

05/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն ասում է՝ ինքը Ֆրանսիայի հրապարակ է գնում ու միանում հավաքված մարդկանց այն գաղափարին, որն այս պահին մեկն է՝ երկրի, պետականության, Արցախի փրկությունը։

«Սա այնքան գերկարևոր հարց է, որ մնացած հարցերը մի տեսակ ստվերում են։ Մնացած հարցերը երկրորդական են, դրանք կլուծվեն, այս պահին կարևորն այս վիճակից դուրս գալն է։ Կարծում եմ՝ ով հայ է, մտածում է, որ իր արժանապատվությունը գետնին են գցել, և այդպես հնարավոր չէ շարունակել։ Երկրից պոկում են, տեղանուններ են դնում, իսկ նրանք, ովքեր պետք է արձագանքեն՝ լուռ են կամ ինչ-որ կցկտուր բաներ են ասում վախվորված, այսպես չի կարող շարունակվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Խանջյանը։

Նա շեշտեց՝ գոնե իր համար ծնկած ապրելը՝ ապրել չէ, որովհետև անցել է 90-ականներով, տեսել է երկրի ամբողջ վերելքը։

«Տեսել եմ, թե ինչքան քաջ տղաներ են զոհվել այս երկրի, ազգի արժանապատվությունը բարձր պահելու համար, ու հիմա այդպես հեշտ, այսպիսի դրսևորո՞ւմ, վա՞խ է, վախվորածությո՞ւն է, թե ի՞նչ է, չեմ կարող հասկանալ, բայց ինձ նման մարդուն, որպես հայի, այսօրվա իշխանությունը, առաջնորդը ձեռք չի տալիս։ Ինքս թշնամանքով չեմ վերաբերվում, նորմալ է՝ հանձնվող, պարտվող մարդիկ էլ կան, բայց պարտադիր չէ, որ այդ մարդիկ լինեն իմ ու իմ երկրի առաջնորդը, թող իրենց ձևով ապրեն»,- հավելեց դրամատուրգը։ 

Անդրադառնալով այն քննադատություններին, որ մտավորականությունն այսօր կանգնած չէ հրապարակում պայքարի դուրս եկած մարդկանց կողքին և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիք չի հայտնում, Գուրգեն Խանջյանը նկատեց՝ մտավորականությունը մշտապես առաջին գծում է, սակայն, չգիտես՝ ինչու, նրանք այլ մարդկանց են ուզում տեսնել, գուցե Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին են ուզում տեսնել, բայց նրանք այսօր չկան, իրենք իրենց գործն արդեն արել են։

«Մտավորականը քաղաքագետն է, ռեժիսորը, դերասանը, գրողը, տնտեսագետը։ Երեկ հրապարակում տեսել եմ հայտնի քաղաքագետների, նրանք մտավորական չե՞ն, իհա՛րկե մտավորական են։ Բոլորս էլ այսօր մտավորական ենք, ովքեր մտածում են երկրի մասին, նրանք մտավորական են»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է իշխանության այն հայտարարություններին, թե փողոցային այսօրվա պայքարը ոչ թե ուղղված է Հայաստանի ու Արցախի փրկությանը, այլ նախկին իշխանությունները պայքարում են, որպեսզի կրկին գան իշխանության, Գուրգեն Խանջյանն ասաց.

«Ես իսկապես կուզեի, որ ազգի ու երկրի փրկության գաղափարով տոգորված մարդիկ իշխանություն էլ ուզեն, բայց, ցավոք, ես նման բան չտեսա։ Այսօր Արցախի ու մեր երկրի անվտանգության խնդիրներն այնքան ահագնացած են, որ երևի թե պայքարի դուրս եկած մարդիկ չեն էլ մտածում, թե ով կդառնա ղեկավար, համարելով, որ դա առաջնային չէ։ Ախր, սա այդքան էլ կարևոր չէ, և այդ խոսակցություններն այնքան ծիծաղելի են, ասում են՝ թալանեցին, նախկիններ և այլն, նորից ընկել են նման խոսակցությունների հետևից, ուզում են մարդկանց ուղեղները լցնել այդ աղտով։ Թալանել են՝ նստեցրեք, նախկին են՝ բերեք ներկա։ Բայց ես հրապարակում հիմնականում երիտասարդների տեսա, հիմնականում նոր սերունդ է եկել, որը եռանդուն է, ունակ և եթե իշխանության մեջ էլ կան նման մարդիկ, որոնք իսկապես հայրենասիրության ոգի ունեն, թող դուրս գան հրապարակ՝ սա բոլորիս խնդիրն է։

Բավական է տրոհեն, մարդկանց հանեն իրար դեմ, քաղաքացիական պատերա՞զմ են ուզում։ Ես չեմ հասկանում, այդքան քաղցր բա՞ն է իշխանությունը, երկրից քա՞ղցր է, եթե երկիրը կործանվեց, ի՞նչ իշխանություն է ունենալու, թուրքի լծի տակ է ապրելո՞ւ։ Գուցե իրենց հաճելի է այդպես ապրել, որովհետև իրենց գրպանները փող կլցվի, բայց մենք պետք է հասկանանք, որ այդպես շարունակվել չի կարող։ Իզուր չէ, որ հազարամյակների պատմություն անցել ու հասել ենք այդ կետին, այսպես հեշտ քացով տանք շպրտե՞նք»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը։

Աղբյուրը՝  168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկո՛լ, նայի տղերքը ոնց էին գնում կռվի քո համար, արա՛, քո երեխեքը պատասխան են տալու

Հաջորդ գրառումը

Վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու ենք ողջ Երևանը․ Իշխան Սաղաթելյան (ուղիղ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
Նորություններ

1միլիոն դրամ արժողությամբ նվերը Լիլիթ Մակունցը չի ստացել, նա ուղղակի նվերը փոխանցել է վարչապետի աշխատակազմին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Վաղը՝ ժամը 12.00-ից, չորս ուղղություններով պարալիզացնելու ենք ողջ Երևանը․ Իշխան Սաղաթելյան (ուղիղ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական