Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

25/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։

Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ, էլեկտրոնային ճկուն գործիքակազմի կիրառմամբ Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, կատարողական գործողությունների իրականացման արդյունավետության ապահովմանն ու հարկադիր կատարողների մեթոդական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։  

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև տեսչական ստուգումների անցկացման մեթոդաբանության հիմնական բաղադրիչները, Ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների համատեքստում հանրային իրազեկվածության բարձրացման, թվային գործիքների մշակման, օրենսդրական փոփոխությունների, որակյալ կադրային բազայի ձևավորման ուղղությամբ արված աշխատանքների արդյունքային ցուցանիշները։

Հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիսավորությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Հայոց բանակի տոնին ընդառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվել Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներին։ Սերգեյ Մեղրյանն իր խոսքում բարձր է գնահատել աշխատակիցների այս քայլը՝ ասելով. «Տղանե՛ր ջան, շնորհակալագրերը իրականում գուցե մի փոքրիկ թուղթ են, ևս մի փաստաթուղթ, որը կհայտնվի ձեր թղթապանակում, բայց ձեր վարքագիծը, ձեր նվիրումը, հայրենիքին մատուցած ծառայությունը անգնահատելի ծառայություն է։ Ծառայության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար»։

Ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության արդյունքներով «Լավագույն բաժին» անվանակարգային մրցանակներ են հանձնվել կենտրոնական մարմնի և տարածքային բաժիններից լավագույն ցուցանիշ արձանագրած  բաժիններին։

Կենտրոնական մարմնի լավագույն բաժին է ճանաչվել Ընդհանուր բաժինը, իսկ տարածքային՝ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժինը։  

Ամփոփելով օրակարգային հարցերը՝ Սերգեյ Մեղրյանը դրական է գնահատել հաշվետու տարում համավարակի և ռազմական դրության պայմաններում արտակարգ ռեժիմով կատարված աշխատանքը և արձանագրված ցուցանիշները, այդուհանդերձ արձանագրելով, որ այն գոհացուցիչ համարվել չի կարող։

Անհրաժեշտ է առաջիկայում միջոցներ ձեռնարկել վարույթների արդյունավետությունը և որակը բարձրացնելու, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարների տեսակարար կշիռը բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ շեշտակի բարձրացնելու ուղղությամբ։ Նա իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ բռնագանձման ենթակա գումարների և փաստացի բռնագանձված գումարների տեսակարար կշիռը վերջին տարիներին 10-15%-ը չի գերազանցում, ինչը գոհացուցիչ համարվել չի կարող։ Նման վիճակը վտանգում է ոչ միայն Ծառայության, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետությունը, ստվերում է իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման պետական ամբողջ համակարգի պատշաճ գործունեությունը՝ վնասելով նաև դատական իշխանության հեղինակությանը։

Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը հույս է հայտնել, որ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ հարկադիր կատարողներն իրենց լիազորությունների ողջ ծավալով, ներքին կարգապահությամբ, քաղաքացիների հետ շփումներում այսուհետ ևս կշարունակեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ բարձր դասելով Ծառայության շահը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը․ Արմեն Աշոտյան

Հաջորդ գրառումը

Թրամփը հրաժարվել է սեփական կուսակցություն ստեղծելու ծրագրերից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025
Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը հրաժարվել է սեփական կուսակցություն ստեղծելու ծրագրերից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական