Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել

12

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

 Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: