Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200 – ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի, «Ազատության»-ը փոխանցել է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ հաստատված 220 մահվան դեպք կա։
Թադևոսյանը նշել է, որ նրանցից մոտ 150 -ը անճանաչելի են։
«Աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նունականացում իրականացնելու համար։ Կան նաև 50 -ից ավելի անհետ կորածներ»։