Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է` որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան

12/08/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մեծ ոգևորությամբ բացեցի ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումը՝ սպասումով, որ հիմա բարիդրացիության քարոզ է սկսվել Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։ Ես չեմ կարող չէ՞ այդ պատմական պահը բաց թողնել։

Մեծ զարմանք։ Պարզվեց, որ Վաշինգթոնյան հանդիպումը մեկնաբանելիս անգամ չեն կարողանում զերծ մնալ պատմական կեղծարարություններից ու ՀՀ տարածքների նկատմամբ հավակնություններից։ Եթերում Սյունիքի մասին խոսելիս ասվում է․ «Երեք երկրների միավորման կետը՝ Ադրբեջանի պատմական Զանգեզուրի միջանցքը։ Զանգեզուրի միջանցքը ղեկավարվելու է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ ճանապարհի անվտանգությունը ամերիկյան ընկերություններն են իրագործելու․․․»։

Հիմա հարց՝ երբ ձեր նախաստորագրած պայմանագրի 3-րդ կետում նշված է․ «Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից․․․»։ Հիմա ինչպե՞ս է պատահում, որ դրանից անմիջապես հետո Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը կրկին ՀՀ Սյունիքի մարզը փորձում է ներկայացնել` որպես «պատմական Ադրբեջան»։

Կամ մեկ այլ հարց, երբ այդ նույն պայմանագրի 4-րդ կետում նշված է․ «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց», ինչպե՞ս է դրանից անմիջապես հետո Ալիևը կրկին խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, թե դա մեր ներքին գործը չի՞։

Որպես Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության ու զավթողական ծրագրերն ուսումնասիրող մարդ, ես առաջինը կցանկանամ գրել այդ երկրում քաղաքականության փոփոխության մասին, քանի որ դա իսկապես կարող է խոսել խաղաղության օգտին, բայց դա չկա ու չի կարող լինել, քանի որ դա Ալիևի վարչակազմի կարևոր հենասյուներից է։ Հիմա կարող ենք այս ամենը անտեսել ու ձևացնել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ կարող ենք շատ ուշադիր հետևել Ադրբեջանում ընթացող զարգացումներին ու դա հավուր պատշաճի ներկայացնել հենց նույն ԱՄՆ գործընկերներին․․․Ընտրության ու կամքի հարց է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

Հաջորդ գրառումը

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025
Նորություններ

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
Նորություններ

Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում․ «Ապրելու երկիր»

12/08/2025
Նորություններ

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «Հայաքվե»

12/08/2025
Հաջորդ գրառումը

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Ադրբեջանի հետ գործընթացը գլխավորապես ադրբեջանական պահանջների բավարարման շուրջ է, և նաև Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից։ Մեծ հաշվով...

ԿարդալDetails

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025

Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում․ «Ապրելու երկիր»

12/08/2025

Վաշինգտոնյան եռակողմ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ նոր զիջումների մասին է. «Հայաքվե»

12/08/2025

Բաքուն ակնկալում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եթե ցանկանում են պայմանագիրը վերջնական ստորագրել

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական