Կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջ եկած տնտեսական և սոցիալական սահմանափակումները հանգեցրել են 2020 թվականին Ֆրանսիայի ՀՆԱ-ի 8,2% անկմանը: Այս վերջնական տվյալները ուրբաթ օրը տրամադրել է Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:
Ինստիտուտը տեղեկացրել է նաև, որ, նախնական տվյալների համաձայն, Ֆրանսիայում 2021 թվականին սպառողական գների աճը փետրվարին դանդաղել է այս տարվա հունվարի համեմատ: Այն կազմել է 0,4%՝ 0,6%-ի դիմաց: Իջեցումը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի գների անկմամբ, ծառայությունների սակագների աճի դանդաղեցմամբ, սննդամթերքի գների իջեցմամբ: