«ՆԱՏՕ-ի համար հիմնական խնդիրը եղել է այն, որ առողջապահական ճգնաժամը չդառնա անվտանգության ճգնաժամ, քանի որ մինչև համաճարակը գոյություն ունեցող բոլոր սպառնալիքները մնացել են: Դրանք են Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, Չինաստանի վերելքը և կլիմայի փոփոխությունը: Մեկ երկիր կամ մայրցամաք չի կարողանա հաղթահարել, իսկ միասին կկարողանան», այս հայտարարությունն այսօր Բրյուսելում ԵՄ 27 երկրների ղեկավարների գագաթնաժողովին ժամանելուն պես արել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: