Սոչիով հոսող գրեթե բոլոր գետերը վատ եղանակի պատճառով դուրս են եկել ափերից: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
Կիրակի օրը Սոչիում եղել է հորդ անձրև և ուժեղ քամի, քաղաքի որոշ հատվածներում անձրևը շարունակվում է: Որոշ շրջաններում երթևեկությունը դժվարացել է: Ադլերի շրջանում ուժեղ քամու պատճառով ծառ է ընկել մարդկանց վրա, մեկ մարդ մահացել է, երկուսը՝ տուժել։ Տասնյակ ծառեր քամուց տապալվել են, իսկ յոթ բնակավայրեր մնացել են առանց հոսանքի: