Աֆղանստանի հարցով G20-ի արտակարգ գագաթաժողովը սկսել է աշխատանքը։ Այն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Հանդիպման առանցքայինղ թեմաներից են՝ հրատապ մարդասիրական օգնությունը Աֆղանստանի բնակչությանը, ահաբեկչության դեմ պայքարը, երկրի ներսում ազատ տեղաշարժը և բաց սահմանները, գրում է ՌԻԱ գործակալությունը:
G20-ի՝ Աֆղանստանին նվիրված արտահերթ գագաթաժողովն ընթանում է ընդլայնված կազմով, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: