Սիրիայի Համա նահանգում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, կան տուժածներ, հայտնում է РИА գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրին:
«Համա-Հոմս մայրուղու վրա գտնվող Ազգային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավորվել են»,- ասել է աղբյուրը:
Ազգային պաշտպանության ստորաբաժանումները մասնավոր զինված կազմավորումներ են, որոնք սիրիական բանակի կողմից պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ:




