ՌԴ 201-րդ ռազմակայանի զինծառայողները (Ռուսաստանից դուրս տեղակայված ամենախոշոր ցամաքային ուժերը) զորավարժություններ են անցկացրել Տաջիկստանի լեռներում, հայտնում է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Խնդիրը պայմանական զինյալների վերացումն էր:
201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են տարբեր զորավարժանքների, ներառյալ՝ միջազգային: Օգոստոսին անցկացվեցին Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի ռազմական զորախմբերի համատեղ զորավարժություններ, իսկ հոկտեմբերին նախատեսվում է երեք զորավարժություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ստորաբաժանումների հետ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: