Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով 36 ռազմական օբյեկտ են ոչնչացրել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով օրվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի 36 ռազմական օբյեկտներ», – ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ թվում ոչնչացվել են կառավարման հինգ կետեր, ներառյալ 95-րդ դեսանտա-գրոհային գումարտակների հրամանատարային դիտակետերը եւ 81-րդ աերոմոբիլային բրիգադները եւ 25 հենակետեր:
Բացի այդ, ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի ԶՈՒ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման շրջանները, այդ թվում՝ Ալեքսանդրովկի շրջանում՝ նացիստական «Այդար» կազմավորման շրջանում։