Ռուսաստանում գիտնականները աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 26 տարբերակների ստեղծման ուղղությամբ, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Ռուսաստանում այսօր մշակվում է 26 տարբերակ 17 գիտական կազմակերպություններում», ասել է Պոպովան։
Առաջին երկու պատվաստանյութերն արդեն գրանցվել են: COVID-19-ի համար արդյունավետ պատվաստանյութերի մշակումը կարևոր մարտահրավեր է վիրուսային համաճարակի դեմ պայքարում, նրա խոսքերն է հաղորդում ՌԻԱ գործակալությունը