Ռուս-ամերիկյան բալետի արտիստուհի Քսենյա Կարելինան, որը վերջերս է գերիների փոխանակման արդյունքում վերադարձել ԱՄՆ, այցելել է Սպիտակ տուն, որտեղ Օվալաձև աշխատասենյակում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ. հայտնում է RTVI-ը։
Կարելինան Սպիտակ տուն է գնացել իր փեսացուի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Քրիս վան Հերդենի հետ։
Զրույցի ընթացքում Թրամփը, դիմելով բալերինայի նշանածին, ասել է. «Այժմ ես գիտեմ, թե ինչու եք այդքան պայքարել նրան բանտից հանելու համար»։
Ավելի վաղ Ռուսաստանում աղջիկը պետական դավաճանության համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ Նա 15 ամիս անցկացրել է բանտում։ Բալերինայի փեսացուն նախկինում քննադատել էր Բայդենի վարչակազմին անգործության համար՝ պնդելով, որ հավատում է Թրամփի՝ իր հարսնացուին տուն բերելու կամքին։