Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու հարցում Թեհրանին խանգարելու մեջ, հայտնում է IRNA-ն:
«ԱՄՆ-ն խնդիրներ է ստեղծում մեզ համար պատվաստանյութերի, դեղերի և սննդի ու այլ ապրանքների առումով, որոնք մենք կցանկանայինք գնել արտերկրում», – ասել է Ռոհանին:
Նրա խոսքերով, «ամերիկացիները վախեցրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը»: