Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ «Ալեքսեյ Նավալնիի դատավճռի պատճառով կաջակցի Ռուսաստանի Դաշնության առանձին քաղաքացիների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի պատրաստմանը»: Միևնույն ժամանակ նա նշել է Մոսկվայի հետ երկխոսության պահպանման կարևորությունը։
«ՌԴ-ն մեզ անհրաժեշտ է բազմաթիվ միջազգային հակամարտություններ կարգավորելու համար: Հետևաբար, դա էլ կլինի քննարկման առարկա. ինչպե՞ս կարելի է պահպանել կառուցողական համագործակցությունը ՌԴ-ի հետ, նույնիսկ եթե ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններն ակնհայտորեն գտնվում են ցածրագույն կետում», – մեջբերում է Մաասին «ՌԻԱ Նովոստին»: