ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը քննադատել է «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը և Գերմանիայի կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ դա մեծացնում է Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին նա հայտարարել է Deutsche Welle մեդիաընկերության հրապարակած հարցազրույցում:
«Կարծում եմ՝ սա սխալ է», ասել է ԱՄՆ 43-րդ նախագահը: «Ոչ բաց ժողովրդավարական երկիրը որքան մեծ տնտեսական վերահսկողություն է հաստատում ժողովրդավարության վրա, այնքան ավելի դժվար ռազմավարական դիրքում է նրան դնում», ասել է Բուշը: Նրա կարծիքով, նախագծի իրականացումը բարդացնում է իրավիճակը Ուկրաինայում:
Միևնույն ժամանակ, Բուշը հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում նրան, որ կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ից տարբերվող քաղաքականություն է վարում: Նա խոսքով, յուրաքանչյուր երկիր արտաքին քաղաքականության առումով «պետք է գտնի իր ուղին»:







