Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր քննարկել են ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ, լրագրողներին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
«Նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրները և թուրք-ռուսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նախագահ Էրդողանը նշել է, որ Աղդամի միացյալ կենտրոնը հաջողությամբ սկսել է իր աշխատանքը հրադադարի ռեժիմի պահպանության մշտադիտարկման ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ:
Բացի դրանից, Էրդողանի խոսքերով՝ «սիրիական խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից»: Թուրքիայի նախագահը հավելել է, որ «չպետք է բաց թողնել Լիբիայում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունը»: