Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ժողովուրդների միասնության օրվա կապակցությամբ: Ռուսաստանի և Բելառուսի Համայնքի կազմավորման պայմանագիրը ստորագրվել է 25 տարի առաջ: Այս փաստաթուղթը առաջին լուրջ քայլն էր երկու պետությունների ինտեգրացիոն փոխգործակցության ճանապարհին:
«Միութենական պետության մեխանիզմներն ապահովում են երկկողմ համագործակցության բարձր մակարդակ քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում: Մոսկվան և Մինսկը համակարգում են ջանքերը միջազգային ասպարեզում՝ զգալի ներդրում ունենալով Եվրասիական տարածքում կայունության և անվտանգության ապահովման գործում», ասված է Կրեմլի կայքում հրապարակված գրառման մեջ:
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ ապագայում երկրները կշարունակեն արդյունավետորեն աշխատել կառուցողական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացման ուղղությամբ: