Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բլեֆ չի անում, երբ խոսում է Ռուսաստանի պաշտպանության մասին բոլոր միջոցներով՝ նրա դեմ միջուկային զենք կիրառելու սպառնալիքի դեպքում:
Սերբական պետության ղեկավարը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Նա մասնակցել է Newsmax հեռուստաալիքի wake up America տեղեկատվական հաղորդմանը։
Լրագրողները Վուչիչին հարցրել են, թե քանի որ նա ավելի վաղ բազմիցս հանդիպել է նախագահ Պուտինի հետ, արդյո՞ք ինքը բլեֆ է համարում ՆԱՏՕ-ի երկրների եւ Արեւմուտքի կողմից միջուկային սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելու համար խոցման բոլոր միջոցները կիրառելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունը:
Որպես Սերբիայի նախագահ կարող եմ միայն ասել, որ մենք հույս ունենք, որ կգա խաղաղություն եւ բոլորն ամեն ինչ կանեն փոխզիջումային լուծում գտնելու համար, քանի որ դա շատ ավելի լավ է, քան սպասել մյուս կողմի պարտությանը… Քանի որ ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ, ես չեմ կարծում, որ նա բլեֆ է անում», – պատասխանել է սերբ առաջնորդը:
Աղբյուր` Փաստինֆո