ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է Վլադիվոստոկում հյուպատոսությունը վերջնականապես փակելու և Եկատերինբուրգում դիվանագիտական առաքելության աշխատանքը դադարեցնելու մտադրության մասին: Այս որոշումը բացատրվում է Ռուսաստանի Դաշնությունում «ամերիկյան առաքելության օպտիմալացմամբ», գրում է AP-ն։
Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում գրասենյակները փակելու դեպքում Ռուսաստանում Վաշինգտոնի միակ դիվանագիտական առաքելությունը կմնա դեսպանությունը Մոսկվայում: