Առնվազն մեկ մարդ զոհվել է, իսկ յոթը՝ անհետ կորել Հենան նահանգի Հեբի քաղաքում գտնվող ածխահանքում պայթյունի արդյունքում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գազի և ածխափոշու պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ ՝ տեղական ժամանակով ժամը 17:50-ին «Հեբի Մեյդյան» ընկերության հանքավայրում:
Դեպքի վայրում ներկայումս շարունակվում են փրկարարական աշխատանքները: